երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պուտինը մեկնել է Թեհրան

Պուտինը մեկնել է Թեհրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ Իրանի ղեկավարության հետ, ինչպես նաեւ եռակողմ բանակցություններ Թուրքիայի մասնակցությամբ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սկզբում Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի, այնուհետեւ՝ հոգեւոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Հետո Պուտինն առանձին կբանակցի թուրք գործընկերոջ հետ։ Դրանից հետո տեղի կունենան բանակցություններ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափով։ Ինչպես սպասվում է, երկրների նախագահները հանդիպման արդյունքներով հանդես կգան հայտարարությամբ։

  • Կիսվել: