Պուտինը ԽՍՀՄ-ին մեղադրել է անգործության մեջ՝ Ղարաբաղի առաջին հակամարտության ժամանակ
Խորհրդային ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, երբ սկսվում էր Ղարաբաղյան առաջին հակամարտությունը, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
"Հակամարտությունը սկսվեց ինչի՞ց՝ էթնիկ բախումներից ։.. Եվ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի գործուն միջոց չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար ։ Հայերը զենք են վերցրել եւ դա արել են իրենք", - հայտարարել Է Պուտինը: