հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինամթերքի պաշարները. Թրամփ

ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինամթերքի պաշարները. Թրամփ

Միացյալ Նահանգները վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն ավելացրել է զինամթերքի պաշարները։ Այդ մասին Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ զենք ունենք։ Գիտեք, մենք պաշարները համալրել ենք վերջին կես տարվա ընթացքում», - ասել է նա։

«Բայդենը Ուկրաինային հսկայական քանակությամբ զինամթերք է փոխանցել։ Շատ ավելի շատ, քան մենք ինքներս ենք ծախսել, բայց մենք հիանալի վիճակում ենք: Մենք հիանալի վիճակում ենք և այժմ ակտիվորեն ավելացնում ենք պաշարները և պահպանում դրանք մեզ մոտ։ Իսկ հետո մենք դրանք կփոխանցենք այլոց՝ մեր դաշնակիցներին», - հավելել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: