չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պուտինը խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ

Պուտինը խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի քանի միջազգային հեռախոսազրույց կունենա եւ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պուտինն աշխատում է Կրեմլում։ Ինչպես հասկանում եք, հիմա նրա օրերը բավական լարված են անցնում։ Հանդիպումներ են անցկացվում։ Փաստացի՝ առավոտից մինչեւ գիշեր։ Այսօր նախատեսված է մի քանի միջազգային հեռախոսազրույց․․․Օրվա կեսին նախագահը նախատեսում է օպերատիվ խորհրդակցություն անցկացնել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների մասնակցությամբ»,- ասել է նա։

  • Կիսվել: