ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինը հայտնել է, որ Լուկաշենկոն իրեն փաստաթղթեր է փոխանցել՝ Բուչայում տեղի ունեցածի վերաբերյալ

Պուտինը հայտնել է, որ Լուկաշենկոն իրեն փաստաթղթեր է փոխանցել՝ Բուչայում տեղի ունեցածի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն փաստաթղթեր է փոխանցել Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Ալեքսանդր Գրիգորևիչն այսօր ինձ նույնիսկ փաստաթղթեր է տվել։ Փաստաթղթերը, որոնք փոխանցվել են նաև Ռուսաստանի ԱԴԾ-ին՝ ինչպե՞ս, ովքե՞ր, նրանք ունեն համապատասխան գաղտնալսումներ, ինչ տրանսպորտով են եկել այդ բնակավայր և պայմաններ ստեղծել այդ սադրանքը կազմակերպելու համար՛՛։

 

  • Կիսվել: