շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Պուտինը հայտարարել է Իսրայելի հետ առևտրի աճի մասին

Պուտինը հայտարարել է Իսրայելի հետ առևտրի աճի մասին

Չնայած համաճարակի առկայությանը, Ռուսաստանի և Իսրայելի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին յոթ ամիսներին աճել է 50%-ով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս տարվա առաջին յոթ ամիսներին առևտուրն աճել է 50 տոկոսով՝ չնայած համաճարակի բոլոր սահմանափակումներին», - ասել է նա Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ հանդիպմանը։
 
Պուտինը նշել է, որ առևտրատնտեսական կապերը դեռ համեստ են ծավալների առումով, սակայն, այնուամենայնիվ, դրանք հաջողությամբ զարգանում են:
 
«Սա շատ կարևոր բաղադրիչ է, կան հետաքրքիր ուղղություններ»,- հավելել է Պուտինը՝ պարզաբանելով, որ խոսքը բարձր տեխնոլոգիական ոլորտների մասին է։

  • Կիսվել: