Պուտինի հանձնարարությամբ օրացույցում կներառվեն ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կրթության նախարարությանը հանձնարարել է մինչեւ մայիսի 1-ն օրացույցում ներառել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերը, այդ թվում՝ հունվարի 27-ը, տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Հանձնարարականում, մասնավորապես, նշված է. «Ռուսաստանի կրթության նախարարությունը նախատեսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով մոտավոր օրացուցային պլանում ավելացնել նացիստների եւ նրանց հանցակիցների կողմից ժողովուրդների ցեղասպանության հիշատակին նվիրված օրերը, այդ թվում՝ հունվարի 27-ը՝ Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը՝ որպես Կարմիր բանակի կողմից Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմ) նացիստական մահվան ճամբարի բանտարկյալների ազատագրման օր»: