չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի. Ուշակով

Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Կազանում մոտ 20 երկկողմանի հանդիպում կանցկացնի: Այս մասին ճեպազույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

«Եթե նախօրոք ասենք, ապա կարող ենք ենթադրել, որ մեր նախագահը մոտ 20 երկկողմանի հանդիպում կանցկացնի, այդ թվում՝ բոլոր մեծ ու կարևոր երկրների հետ, որոնք կմասնակցեն գագաթնաժողովին, բայց ոչ միայն մեծ ու կարևոր, այլ նաև մյուսների հետ»,- ասել է Ուշակովը։

Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կայանալու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը։

 

  • Կիսվել: