շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Պուտինն ընդունել է Բայդենի՝ կլիմայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

Պուտինն ընդունել է Բայդենի՝ կլիմայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 2-ին ելույթ կունենա կլիմայի հարցով գագաթնաժողովին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 40 համաշխարհային ղեկավարների շարքում միջոցառմանը մասնակցելու է հրավիրել նաև ՌԴ նախագահ Պուտինին։

՛՛Վիրտուալ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-23-ին։
«Վլադիմիր Պուտինը կհայտնի Ռուսաստանի մոտեցումները միջազգային լայն համագործակցության հաստատման համատեքստում՝ ուղղված կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքների հաղթահարմանը՛՛,ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Գագաթնաժողովը կազմակերպվում է Երկրի օրվան ընդառաջ։ Բացի Վլադիմիր Պուտինից՝ դրան կմասնակցեն Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների առաջին դեմքերը։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Այս տարվա հունվարին Ջո Բայդենը հրամանագիր ստորագրեց, և ԱՄՆ-ն կրկին համալրեց Փարիզի համաձայնագրի մասնակից երկրների շարքերը։

  • Կիսվել: