Պուտինն ընդգծել է ռուս-չինական կապերի աննախադեպ բարձր մակարդակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել: Այս մասին հայտնում են Կրեմլից։
Նշվում է, որ քննարկվել են Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումը, երկրների միջև գործնական համագործակցությունը, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային հարցեր և բազմակողմ հարթակներում համագործակցությունը։
Իր ելույթում Պուտինը հայտարարել է. ՛՛Մեր սերտ շփումն արտացոլում է ռուս-չինական կապերի ռազմավարական բնույթը, որոնք աննախադեպ բարձր մակարդակի վրա են։ Դա լիովին դրսևորվել է Ռուսաստան կատարած Ձեր մայիսյան այցի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը համատեղ մասնակցության ժամանակ։
Վաղը Պեկինում տեղի կունենան լայնածավալ տոնական միջոցառումներ՝ նվիրված Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին, որոնց մենք միասին կմասնակցենք։
Մեր նախնիները, մեր հայրերն ու պապերը հսկայական գին են վճարել հանուն խաղաղության ու ազատության։ Մենք դա չենք մոռանում, հիշում ենք։ Սա մեր այսօրվա և ապագայի ձեռքբերումների հիմքն է՛՛:



