շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պուտինն ու Փեզեշքիանը քնննարկել են իրավիճակը Սիրիայում և աջակցություն հայտնել իշխանությունների գործողություններին. Կրեմլ

Պուտինն ու Փեզեշքիանը քնննարկել են իրավիճակը Սիրիայում և աջակցություն հայտնել իշխանությունների գործողություններին. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են անցկացրել: Նրանք ընթացքում ուշադրություն են դարձրել Սիրիայում սրված իրավիճակին, հաղորդում է Կրեմլը։
«Ահաբեկչական խմբավորումների և հանցախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվում է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարման նպատակ»,- հայտնում է Կրեմլը։
Ռուսաստանը և Իրանն աջակցություն են հայտնել Սիրիայի իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու երկրի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը։

  • Կիսվել: