կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության սրման հետևանքով ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության սրման հետևանքով ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեոռախոսազրույց են ունեցել, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկեն են պաղեստինաիսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը։

«Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել զոհված իսրայելցիների հարազատներին։ Վ. Վ. Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի նպատակ իրավիճակի կարգավորմանը, թույլ չտալու հետագա էսկալացիան և կանխելու Գազայի հատվածում հումանիտար աղետը:

Մասնավորապես, իսրայելական կողմին են հասցվել Պաղեստինի, Եգիպտոսի, Իրանի և Սիրիայի առաջնորդների հետ այսօրվա հեռախոսային շփումների առանցքային կետերը: ️

Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպատակաուղղված աշխատանք տանել՝ ի շահ պաղեստինա-իսրայելական առճակատման դադարեցման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով խաղաղ կարգավորման հասնելուն»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: