ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

Պուտինն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լյուքսեմբուրգյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետելի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում եւ Դոնբասում՝ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական օպերացիայի անցկացման համատեքստում։

՛՛Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել ուկրաինական ուժայինների կողմից Դոնեցկի եւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի այլ քաղաքների անդադար հրթիռակոծման վրա, որոնք բազմաթիվ զոհերի են հանգեցրել քաղաքացիական բնակչության շրջանում:

Ընդգծվել է նաեւ Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության անընդունելիությունը, որը հսկայական վտանգ է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար։

Իր հերթին Քսավյե Բետելը տեղեկացրել է Ուկրաինայի եւ մի շարք այլ պետությունների ղեկավարների հետ շփումների մասին։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր սկզբունքային գնահատականները Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների ընթացքի վերաբերյալ՛՛,-ասված է Կրեմլի տարածա հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: