չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում. Կրեմլ

Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում. Կրեմլ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան չորեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Սոչիում: Առաջնորդները կքննարկեն առևտրատնտեսական գործընկերությունը, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Կկայանա միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացման վերաբերյալ տեսակետների մանրակրկիտ փոխանակում»,-հայտնել են Կրեմլից:

  • Կիսվել: