կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պուտինն ու Ասադը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Պուտինն ու Ասադը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հեռախոսով քննարկել են Գազայի վրա իսրայելական հարձակումները դադարեցնելու ուղիները և ընդգծել մարդասիրական օգնության անհապաղ առաքման անհրաժեշտությունը, հայտնել է Սիրիայի նախագահի գրասենյակը։  Այս մասին գրում է  ՌԻԱ «Նովոստի»-ն:

Գրասենյակը նաև հավելել է, որ նախագահները «նշել են Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծման և նրա բնակչության տեղահանման դադարեցման անհրաժեշտությունը»։

  • Կիսվել: