կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինն իր 70-ամյակի օրը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. Կրեմլ

Պուտինն իր 70-ամյակի օրը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր տարեդարձը կանցկացնի Սանկտ Պետերբուրգում, որտեղ նախատեսված են մի շարք միջազգային հեռախոսազանգեր և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի հաջորդ շաբաթ նախատեսված գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակում։

«Վաղը նախագահը կաշխատի Սանկտ Պետերբուրգում։ (Նա ծրագրել է) Մի շարք միջազգային հեռախոսազանգեր: Օրվա կեսին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նշենք, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի յոթին կդառնա 70 տարեկան:

  • Կիսվել: