Պուտինն այսօր ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների պետությունների ևկառավարությունների ղեկավարների հետ, որոնք արդեն ժամանած կլինեն Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի վաղվա նիստին»,- լրագրողներին ասել է Պեսկովը: