շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Պուտինն ասում է՝ «տվեք ինձ ամբողջ Դոնբասը, և ես կավարտեմ պատերազմը»․ Զելենսկի

Պուտինն ասում է՝ «տվեք ինձ ամբողջ Դոնբասը, և ես կավարտեմ պատերազմը»․ Զելենսկի

Պուտինը և Թրամփն ուղղակի երկխոսություն են վարում, մասնավորապես՝ Պուտինն ասում է, որ պատերազմն ավարտելու համար իրեն հանձնեն Դոնբասը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։

Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Օրինակ՝ տվեք ինձ ամբողջ Դոնբասը, և ես կավարտեմ պատերազմը։ Սա՝ եթե շատ հակիրճ»։

Ուկրաինան ևս մեկ անգամ հաստատել է Դոնբասի հարցում իր դիրքորոշումը։ «Կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք»՝ սա կրակի դադարեցման համար այսօրվա ամենաարդար և ամենահուսալի մոդելն է»:

Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմը կրկին բարձրացրել է ազատ տնտեսական գոտու հարցը։

«Ընդհանուր առմամբ, ազատ տնտեսական գոտու գաղափարով ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը երբեք հիացած չեն եղել։ Ռուսաստանն ուզում է մեր հեռացումը Դոնեցկի մարզից, իսկ մենք ասել ենք, որ ամենահուսալի դիրքորոշումը «կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» տարբերակն է։ Ամերիկյան կողմն առաջարկում է նման՝ իրենց հայացքով փոխզիջումային տարբերակ։ Եվ մենք արձանագրում ենք, որ կողմերն այդ հարցը քննարկել են: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք չհարվածել էներգետիկային, եթե մեզ չհարվածեն։ Մենք պատրաստ ենք դա ընդունել, եթե ռուսներն էլ ընդունեն այնպես, ինչպես դա եղել է անցյալ անգամ»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: