կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն կանցկացնի. Պեսկով

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն կանցկացնի. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վաղը նախատեսված է նախագահի մոտ խորհրդակցություն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ», - ասել է նա:

Պեսկովը չի հստակեցրել, թե արդյոք հանդիպմանը կքննարկվի Ղրիմի կամրջի հետ կապված իրավիճակը։ «Կտեղեկացնենք արդյունքների մասին», - պարզաբանել է նա ։

Պուտինը պարբերաբար օպերատիվ խորհրդակցություններ է անցկացնում Անվտանգության խորհրդի հետ, Սովորաբար դրանք անցկացվում են ամեն շաբաթ:

  • Կիսվել: