շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը. հարցում

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը. հարցում

ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում Է ռուսաստանցիների 65,1 տոկոսը:Հայտնում է Ria.ru—ն՝ վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում իրենք հավանություն են տալիս. 65,1 տոկոսը նշել Է նախագահին, 30,5 տոկոսն անվստահություն են հայտնել նրա նկատմամբ:

Բացի այդ, մասնակիցները քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում գործունեությանը նրանք հավանություն են տալիս: Պուտինին նշել Է 61,1 տոկոսը, նրա գործունեությանը հավանություն չի տալիս 28,8 տոկոսը: Հարցումն անցկացվել Է հունվարի 18-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակաշրջանում:

Համառուսաստանյան նման հարցումներին, որոնք անցկացնում Է «ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ»-ը, մասնակցում են 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիները: 2018 թվականի հունիսի 18-ից ամեն օր հարցվում են 1,6 հազար քաղաքացիներ:

Հարցման մեթոդը հեռախոսային հարցազրույցն Է՝ հարցվածների 11,2 հազար ծավալով ստացիոնար եւ շարժական համարների պատահական ընտրությամբ: Անճշտությունը չի գերազանցում 1 տոկոսը։

  • Կիսվել: