Պուտինի կարագրությամբ ռուսական զինված ուժերը «խաղաղապահ գործառույթներ իրականացնեն» Դոնբասում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է, որպեսզի ռուսական զինված ուժերը «խաղաղապահ գործառույթներ իրականացնեն» Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում։ Այս մասին ասվում է Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին հրամանագրերում։
Կրեմլի կայքը հայտնում է, որ Պուտինը բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր է ստորագրել ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի և ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ։