ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պուտինի եւ Բայդենի զրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան

Պուտինի եւ Բայդենի զրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան

ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Մոսկվայի ժամանակով կեսօրից հետո)։

Այս մասին ուրբաթ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է News.am-ը։
 
«Նախագահ Բայդենը եւ ՌԴ նախագահ Պուտինը կխոսեն շաբաթ առավոտյան»,- հայտնել է նա։
 
Ըստ ամերիկյան կողմի՝ «Ռուսաստանն առաջարկել էր հեռախոսազրույցը երկուշաբթի անցկացնել»։ «Սպիտակ տունը պատասխան առաջարկ էր արել շաբաթ օրվա համար, նրանք համաձայնել էին»,- հավելել է պաշտոնյան։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Բայդենն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։

  • Կիսվել: