կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պրահան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին. Չեխիայի վարչապետ

Պրահան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին. Չեխիայի վարչապետ

Չեխիայի կառավարությունը մտադիր Է հետագայում եւս ակտիվորեն բազմակողմանի ռազմական ու հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այդ մասին հայտարարել Է վարչապետ Պյոտր Ֆիալան:

Հանդես գալով միջոցառման ժամանակ, որը նվիրված Էր Չեխոսլովակիայում խորհրդային զորքեր մտցնելու տարելիցին, Ֆիալան նշել Է, որ չեխ ժողովուրդը «հիանալի հասկանում Է այն զգացողությունները, որոնք այժմ ունեն Ուկրաինայի քաղաքացիները: «1968 թվականին «բարեկամական» երկրների տանկերն ընդհատեցին դեմոկրատական բարեփոխումների գործընթացը մեր երկրում: Ուստի մենք փետրվարի 24-ից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք բազմակողմանի օգնության ցուցաբերմանը ուկրաինական ժողովրդին՝ նրան ուղարկելով այժմ անհրաժեշտ դեղամիջոցներ եւ բուժսարքավորումներ, փոխադրամիջոցներ, ինչպես նաեւ ռազմական տեխնիկա»,-ասել Է Ֆիալան:
 
Վարչապետի խոսքով՝ հանրապետության նախարարների կաբինետը ցանկանում Է օգտագործել ԵՄ-ի նախագահ երկրի իր ներկայիս դիրքը, որպեսզի մյուս երկրներին մշտապես հիշեցնի Ուկրաինային օգնելու անհրաժեշտության մասին ինչպես նախատեսված երկարաժամկետ ժամանակաշրջանում, այնպես Էլ այս պահին:

«Մենք Կիեւի հետ բանակցություններ ենք վարում այդ երկրի քաղաքների եւ գյուղերի հետպատերազմյան վերականգնման շուրջ: Ցանկանում ենք ԵՄ-ի գծով գործընկերների հետ միասին օգնել ուկրաինացիներին դպրոցների եւ մյուս մանկական հաստատությունների, հիվանդանոցների, քաղաքացիական օբյեկտների վերանորոգման գործում, այն ամենի, ինչն Ուկրաինայում մարդկանց անհրաժեշտ Է նորմալ կյանքի համար:

Կշարունակենք Կիեւին աջակցել դիվանագիտական ճանապարհով: Եվ, իհարկե, կշարունակենք ռազմական տեխնիկայի մատակարարումները»,-ասել Է Ֆիալան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: