երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փորձել են Թուրքիայից դանակներ ու ատրճանակներ ներմուծել Վրաստան

Փորձել են Թուրքիայից դանակներ ու ատրճանակներ ներմուծել Վրաստան

Վրաստանի մաքսավորները կանխել են վրաց-թուրքական սահմանի «Սարպի» հսկիչ անցակետով հրաձգային զենքի երկիր ներմուծման փաստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, չհայտարարված զենքը փորձել Է երկիր ներմուծել Վրաստանի քաղաքացին:

Ավտոմեքենայի զննության ընթացքում, որը վարում Էր ձերբակալվածը, հայտնաբերվել են երկու միավոր հրաձգային զենք, ինչպես նաեւ զենքի դետալներ, 18 փամփուշտ եւ տարբեր չափերի հինգ դանակ: Գործը հանձնվել Է ՆԳ նախարարություն՝ հետագա արձագանքի համար:

  • Կիսվել: