Պիտբուլ ցեղատեսակի շունը Թբիլիսիում երեխայի է հոշոտել
Թբիլիսիի Պետրիաշվիլիի փողոցում պիտբուլ ցեղատեսակի շունը հոշոտել է երեխային։ Տեղեկությունը տարածվում է սոցցանցերում, գրում է aliq.ge-ն:
Ըստ տեղեկությունների՝ երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է կլինիկա, և այս պահին նրան վիրահատում են։
Հայտնի է, որ շունը պատկանում է երեխայի ընտանիքին։


