ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի. Պեսկովը՝ Պուտինի հասցեին Բայդենի խոսքերի մասին

Պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի. Պեսկովը՝ Պուտինի հասցեին Բայդենի խոսքերի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

՛՛Տարօրինակ է լսել կոշտ արտահայտությունները Ջո Բայդենից, որը կոչ էր անում ռմբակոծել Հարավսլավիան և սպանել մարդկանց: Այնուամենայնիվ, պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի՛՛,- նշել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նման արտահայտություններն է՛լ ավելի են նեղացնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը:

Նշենք, որ Վարշավայում ուկրաինացի փախստականների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը Պուտինին անվանել էր ՛՛մսագործ՛՛:

 

  • Կիսվել: