շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փետրվարի 24-ին Մակրոնի և Զելենսկու զրույցի տեսանյութը հայտնվել է համացանցում

Փետրվարի 24-ին Մակրոնի և Զելենսկու զրույցի տեսանյութը հայտնվել է համացանցում

Համացանցում է հայտնվել պատմական տեսանյութ, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ի առավոտյան զրուցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ` տեղեկանալով պատերազմի սկսման մասին։

«Էմանուել, համոզված եմ, որ եվրոպական առաջնորդները և Բայդենը կարող են կապվել Պուտինի հետ և ասել - կանգ առ։ Եվ նա կանգ կառնի», - ասում է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը նաև հայտարարել է, որ ռազմական գործողություններն արմատապես տարբերվելու են 2014 թվականի իրադարձություններից, քանի որ դրանք տեղի են ունենալու ամենուր՝ Կիևում, Օդեսայում և Բելառուսում։ «Ամեն ինչ շատ ավելի լուրջ է», - վստահեցրել է Զելենսկին Մակրոնին։

 

  • Կիսվել: