կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետրոզավոդսկի ԻԿ-9-ում խոշտանգումների մասին խոսող Ռուբեն Պողոսյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել

Պետրոզավոդսկի ԻԿ-9-ում խոշտանգումների մասին խոսող Ռուբեն Պողոսյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել

Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկի քաղաքային դատարանը տեղի բնակիչ Ռուբեն Պողոսյանին դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «ֆեյքերի» գործով (ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետ), հայտնում է Network Freedoms նախագիծը։ Պողոսյանը նախկին բանտարկյալ է, ով առաջիններից էր, ով խոսեց Պետրոզավոդսկի թիվ 9 ուղղիչ գաղութում խոշտանգումների մասին, հայտնում է Настоящее время-n: 

Բացի ազատազրկումից, Պողոսյանին մեկ տարով արգելել են կառավարել ինտերնետային կայքերը։

Ըստ քննիչների՝ 2022 թվականի մարտին և ապրիլին նա VKontakte-ում մի քանի վերահրապարակումներ է արել` Զապորոժյեի ատոմակայանում բռնկված հրդեհի, Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ոչնչացման, Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների և Կրամատորսկի կայանի վրա հրթիռային հարձակման մասին։

Պողոսյանը դատարանում չի ընդունել իր մեղքը: 

Ռուբեն Պողոսյանը կալանավորվել է 2022 թվականի օգոստոսին։ Անվտանգության ուժերը խուզարկել են նրա տունը։ Այնուհետև դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել որոշակի գործողությունների արգելքի տեսքով. տղամարդուն արգելվել է օգտվել ինտերնետից և կապի այլ միջոցներից, մասնակցել հանրային միջոցառումներին, լքել Պետրոզավոդսկը և շփվել քրեական գործի այլ մասնակիցների հետ, բացառությամբ հետաքննության և պաշտպանության համար։

  • Կիսվել: