երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պետք է զգույշ լինենք. Մակրոնը չի կարծում, որ հնարավոր է սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ընթացակարգը

Պետք է զգույշ լինենք. Մակրոնը չի կարծում, որ հնարավոր է սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ընթացակարգը

Այժմ հնարավոր չէ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ընթացակարգ սկսելը։ Այս մասին Վերսալում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկից առաջ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սա կքննարկվի այսօր երեկոյան: Ինչպես գիտեք, երեք երկրներ՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, ներկայացրել են պաշտոնական հայտեր: Մենք դրանք կքննարկենք այսօր երեկոյան, և սա կարևոր է: Նախ, կարծում եմ՝ այս ժամանակահատվածում մենք պետք է ուժեղ ազդակ ուղարկենք Ուկրաինային և ուկրաինացիներին: Բայց մենք պետք է զգույշ լինենք, կարո՞ղ ենք բացել ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգը մի երկրի համար, որտեղ այսօր պատերազմ է։ Չեմ կարծում՛՛:

 

 

  • Կիսվել: