ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետք չէ Անկարայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ակնկալել. Չավուշօղլու

Պետք չէ Անկարայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ակնկալել. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան չի կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև՝ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին միանալու դեպքում։ Ուստի, նրա հայտարարութամբ, պետք չէ սպասել Թուրքիայի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումների։

«Ինչպե՞ս կարող էինք դառնալ ազնիվ միջնորդ, եթե միանայինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ուստի, չարժե մեզնից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ակնկալել, ճիշտ չի լինի»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ հաղորդվել էր՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և փորձում է կազմակերպել նրանց հանդիպումը։

 

  • Կիսվել: