կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պետդումայի պատգամավոր, բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը ծանուցագիր է ստացել

Պետդումայի պատգամավոր, բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը ծանուցագիր է ստացել

«Իզվեստիան» հայտնում է, որ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը հայտնել է, որ իրեն ծանուցագիր են ուղարկել մասնակի զորահավաքի շրջանակներում։ 

«Իմ կարծիքով՝ ծանուցագիր բոլորին էլ ուղարկել են, ես էլ եմ ստացել։ Ես կգնամ տուն եւ հաջորդ շաբաթ անպայման կներկայանամ զինկոմիսարիատ:

Կեցցեն իմ գործընկերները. նրանք Պետդումայում են հաշվառվել և այստեղ էլ ծանուցագիր են ստացել»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել։

  • Կիսվել: