երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Պեսկովը պլանային է անվանել ռուս-իրանական ռազմածովային զորավարժությունները

Պեսկովը պլանային է անվանել ռուս-իրանական ռազմածովային զորավարժությունները

Ռուսաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները պլանային են, դրանք համաձայնեցվել են մինչև Մերձավոր Արևելքում լարվածության սրացումը։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պլանային զորավարժություններ են, և դրանք  համաձայնեցվում են նախօրոք», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք զորավարժությունները կապված են Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության սրացման հետ:

 

  • Կիսվել: