Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին
Ռուսաստանը շարունակում է պահպանել կանոնավոր շփումները Միացյալ Նահանգների հետ առկա խողովակներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«(Ամերիկացիների հետ – խմբ.) շփումները գոյություն ունեցող խողովակներով շարունակվում են։ Մենք, կրկնում եմ, բաց ենք մնում խաղաղ բանակցությունների համար», – լրագրողներին ասել է Պեսկովը։



