երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պեսկովը չի պատասխանել Պուտինի՝ 2024–ի ընտրություններին առաջադրվելու մասին հարցին

Պեսկովը չի պատասխանել Պուտինի՝ 2024–ի ընտրություններին առաջադրվելու մասին հարցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել 2024 թվականի ընտրություններին Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության մասին հարցին։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Պեկսովն առաջարկել է այդ հարցն ուղղել անձամբ պետության ղեկավարին։

«Ինքներդ հարցրեք նրան», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը որոշել է նոր ժամկետով առաջադրվել։

Նշենք, որ 2024 թվականի մարտին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Պուտինն իրավունք ունի առաջադրվելու ևս մեկ ժամկետով։

  • Կիսվել: