չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պենտագոնը շարունակում է մտահոգություն հայտնել ռուսական «Ս-400»-ներ գնելու Հնդկաստանի որոշման կապակցությամբ

Պենտագոնը շարունակում է մտահոգություն հայտնել ռուսական «Ս-400»-ներ գնելու Հնդկաստանի որոշման կապակցությամբ

Միացյալ Նահանգները շարունակում են մտահոգված լինել Ռուսաստանից «Ս-400» «երկիր-երկիր» զենիթահրթիռային համակարգեր գնելու Նյու Դելիի որոշմամբ եւ հստակ հասկացրել են դա իրենց հնդիկ գործընկերներին:

Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
 
«Մենք շատ հստակ ասել ենք մեր հնդիկ գործընկերներին, որ մենք մտահոգված ենք այս համակարգերով, ես նոր բան չունեմ ասելու»,- ասել է նա: «[ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը] այցելել է Նյու Դելի, մենք խոսել ենք այդ մասին եւ միանշանակ մտահոգված ենք այդ համակարգերով»,- հավելել է Քիրբին։
 
Հնդկաստանը ռուսական «Ս-400»-ներ գնելու մտադրության մասին հայտարարել էր 2015 թվականին: «Ս-400» «տրիումֆ» համակարգերի հինգ գնդային համալիրների մատակարարման 5.43 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել էր 2018 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Սա լուրջ դժգոհություն էր առաջացրել Վաշինգտոնում, որը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն պետությունների դեմ, որոնք Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինության համակարգեր եւ ռազմական տեխնիկա են ձեռք բերում՝ համաձայն 2017 թվականին ընդունված CAATSA օրենքի։ Նյու Դելիում հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարվել ռուսական ԶՀՀ-ներից:

  • Կիսվել: