Պենտագոնը հավանություն է տվել Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ փոխանցելուն. աղբյուր
Պենտագոնը հավանություն է տվել Ուկրաինային «Տոմահավկ» հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելուն, տեղեկացնում է CNN-ը:
Ինչպես հաղորդվում է՝ վերջնական որոշումն այժմ պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ միայն ԱՄՆ-ն է կարողանում կիրառել «Տոմահավկ» հրթիռները, և այդ գիտելիքները ոչ մեկին չի տրամադրում:
Մոսկվան իր կողմից բազմիցս հայտարարել է, որ «Տոմահավկ»-ների մատակարարումը Կիևին կընկալվի որպես թշնամական քայլ և կհանգեցնի էսկալացիայի խորացման:
Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանը երկրի տարածքին «Տոմահավկ» հրթիռներով հարվածելու դեպքում կլինի ցնցող


