հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պենտագոնը արձագանքել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման մասին Պուտինի հայտարարությանը

Պենտագոնը արձագանքել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման մասին Պուտինի հայտարարությանը

Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների ֆոնին ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է դրանք օգտագործել։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատճառ չի տեսնում փոխելու համար իր ռազմավարական դիրքորոշումը:

Գերատեսչության արձագանքը փոխանցում է Reuters գործակալությունը:

«Մենք տեսել ենք Ռուսաստանի պլանների մասին զեկույցները և կշարունակենք հետևել այս իրավիճակին»,- Պենտագոնի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նշենք, որ այս հարցում նույն տեսակետն է հայտնել նաև Սպիտակ տունը։

Հիշեցնենք, որ «Россия-24» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի Բելառուսում: ՌԴ նախագահը նշել էր, որ ԱՄՆ-ն վաղուց է դա անում իր դաշնակից երկրների տարածքում։ 

  • Կիսվել: