հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պենտագոնում ընդունել են Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Պենտագոնում ընդունել են Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Այցով ԱՄՆ-ում է գտնվում Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը։ Նա հանդիպել է ԱՄՆ Միավորված շտաբների կոմիտեի առաջին փոխնախագահ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի հետ։ Այս մասին տեղեկացրել են  ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Այսպիսով, ԱՄՆ-ը սահմանափակվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի բացառապես բանավոր գնահատականով։ Իրականում Բաքվի համար որեւէ հետեւանք ագրեսիան չի ունեցել։ Վաշինգտոնը նման գործողություններով փաստացի «կանաչ լույս» է վառում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի առջեւ։

  • Կիսվել: