կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պենտագոնի ղեկավարը ժամանել է Կիեւ

Պենտագոնի ղեկավարը ժամանել է Կիեւ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիեւ, որպեսզի հավաստիացնի ուկրաինացի ղեկավարներին, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել երկրի պայքարին ռուսական ներխուժման դեմ։

Կիեւի կայարանում Օսթինին դիմավորել են Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը եւ ԱՄՆ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քիպլինգ Քալերը։

ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ Օսթինը եկել է Կիեւ, որպեսզի քննարկի առաջիկա ձմեռային մարտերը եւ պլանավորի ապագա օգնությունը անվտանգության ոլորտում։  

«Այս ձմռանը կարեւոր միջոցներից մեկը լինելու է հակաօդային պաշտպանությունը»,- լրագրողներին ասել է Պենտագոնի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան։  «Մենք կարողացանք ավելացնել ՀՕՊ միջոցների քանակը, բայց դա չի նշանակում, թե դրանց կարիքն այլեւս չկա»։

Այցի շրջանակում Օսթինը բանակցություններ կվարի Ուկրաինայի բարձր ղեկավարության հետ։ Դրանք կվերաբերեն Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջեւ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, ներառյալ Ուկրաինայի ԶՈւ մարտական հնարավորությունների ապահովումը։

Այս շաբաթ ավելի ուշ Օսթինը կանցկացնի Ուկրաինայի պաշտպանության Կոնտակտային խմբի 17-րդ նիստը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: