երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պենտագոնի ղեկավարը հայտնել է F-16 կործանիչների՝ այս տարի Ուկրաինա ժամանելու մասին

Պենտագոնի ղեկավարը հայտնել է F-16 կործանիչների՝ այս տարի Ուկրաինա ժամանելու մասին

Ուկրաինային խոստացված F-16 կործանիչներն այս տարի կսկսեն երկիր ժամանել վերապատրաստված օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ միասին, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքս-Ուկրաինա՛՛-ն:

Օսթինը, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջին երկու տարվա ընթացքում կոնտակտային խմբի անդամները խոստացել են հատկացնել միջին և մեծ հեռահարության ՀՕՊ ավելի քան 70 համակարգ, ինչպես նաև հազարավոր հրթիռներ։

Մենք տրամադրել ենք ավելի քան 3000 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 800 հիմնական մարտական տանկ։

Մենք Ուկրաինային տասնյակ հազարավոր հակատանկային հրթիռներ ենք փոխանցել։ Իսկ այս տարի Ուկրաինա կսկսեն ժամանել խոստացված F-16-ների էսկադրիլիաներ՝ օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ միասին, որոնք պատրաստվել են այդ կոնտակտային խմբի անդամների կողմից՛՛:

  • Կիսվել: