շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տվել ընտանիքին

Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տվել ընտանիքին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը նորից վատացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է գործարար Ֆրենկ Հալիդը։

«Պելեն, ով շարունակում է գտնվել հիվանդանոցում, հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։ Նրա ընտանիքն ասում է, որ վիճակն էլ ավելի է վատացել»,- գրել է Հալիդը։

Պելեն շարունակում է պայքարել հաստ աղիքի քաղցկեղի դեմ։ Նա ստիպված է եղել Սուրբ ծնունդը հիվանդանոցում անցկացնել։ Ընտանիքը, սակայն, եղել է նրա կողքին:

  • Կիսվել: