շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Հայաստանյան բուհեր ընդունված դիմորդների ցուցակները կհրապարակվեն 16։00–ից հետո

Հայաստանյան բուհեր ընդունված դիմորդների ցուցակները կհրապարակվեն 16։00–ից հետո

Հայաստանյան բուհերը ժամը 16։00-ից հետո իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակները, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից։

«Ցուցակները կփակցվեն նաև բուհերում։ Իսկ dimord.am-ում անհատական տեղեկատվությունը դիմորդներին հասանելի կլինի ավելի ուշ»,–ասացին ԳԹԿ–ից։

Նշենք, որ հուլիսի 18-ը բուհեր ընդունված դիմորդների ցուցակները հրապարակելու վերջին օրն է։
2026թ․ բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել էր 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը երեկ հայտնել է, որ բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով (ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը)՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799։

  • Կիսվել: