երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պեկինը փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով

Պեկինը փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով

Պեկինը նախօրեին բարձրացրեց հանրային առողջության արտակարգ իրավիճակների արձագանքման մակարդակը երրորդից երկրորդի:

 Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտնել է քաղաքային իշխանությունը:

Քաղաքի հիմնական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները ժամանակավորապես դադարեցնում են դասերն այսօրվանից։ Բացի այդ, արգելվում Պեկին այցերը՝ Չինաստանի այլ շրջաններից ժամանած զբոսաշրջային խմբերի համար: Համաճարակաբանական սպառնալիքի բարձր մակարդակ ունեցող տարածքների բնակիչներին թույլ չեն տալիս լքել քաղաքը, փոխանցում է Panorama.am-ը:

Քաղաքը դադարեցրել է մշակութային, զվարճանքի և սպորտային միջոցառումների անցկացումը:

Նշենք, որ անցած շաբաթ Պեկինի հարավային մեծածախ Սինֆադի մեծածախ շուկայում COVID-19-ի բռնկում է գրանցվել։ Այդ ժամանակվանից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 100 վարակված, որոնց մեծ մասը խանութների աշխատակիցներ են, նրանց հարազատներն ու ընկերները:

  • Կիսվել: