երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պեկինը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի օդային տարածքում տապալված օդերևութաբանական զոնդի բեկորները. ՉԺՀ ԱԳՆ

Պեկինը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ի օդային տարածքում տապալված օդերևութաբանական զոնդի բեկորները. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի կառավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի օդային տարածքում խոցված օդերևութաբանական զոնդի բեկորները վերադարձվեն՝ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Այդ օդապարիկը չի պատկանում ԱՄՆ-ին, այն պատկանում է ՉԺՀ-ին։ Չինաստանի կառավարությունը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր օրինական իրավունքներն ու շահերը»,- նշել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ չինական օդապարիկը նախատեսված էր բացառապես քաղաքացիական նպատակների համար և սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Փետրվարի 2-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտնել էր, որ ԱՄՆ-ի օդային տարածքում հետախուզական օդապարիկ են հայտնաբերել։ Այն խոցվել է փետրվարի 4-ին Հարավային Կարոլինա նահանգի ափերի մոտ՝ ամերիկյան օդային տարածքի սահմաններում։

  • Կիսվել: