Պեկինից և Շանհայից Երևան ուղիղ չվերթները կարող են մեկնարկել արդեն հունիսին
Պեկինից և Շանհայից Երևան ուղիղ չվերթները կարող են մեկնարկել արդեն հունիսին։ Այս մասին հայկական մասնավոր ընկերությունը բանակցություններ է վարում չինական երկու խոշորագույն ավիափոխադրողների հետ, հայտնել Է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։
Այժմ ուղիղ չվերթն իրականացվում է միայն Ուրումչիից: Միևնույն ժամանակ, Չինաստանից զբոսաշրջիկների հոսքը 2025 թվականին աճել է 37%-ով և կազմել մոտ 45 հազար մարդ՝ չնայած սահմանափակ օդային հաղորդակցությանը:
Իշխանությունները չինական շուկան դիտարկում են որպես զբոսաշրջության դիվերսիֆիկացման առանցքային ուղղություններից մեկը այն ֆոնին, որ բոլոր այցերի ավելի քան 40%-ը նախկինի պես բաժին է ընկնում Ռուսաստանին:



