չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պեկինում մեկնարկել է Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հանդիպումը

Պեկինում մեկնարկել է Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հանդիպումը

Պեկինում մեկնարկել է Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հանդիպումը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան։ 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լավրովը Պեկինում բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։

Նրա խոսքով՝ նախարարները կքննարկեն նաեւ իրավիճակն Ուկրաինայում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, երկկողմ համագործակցության եւ միջազգային ասպարեզում  փոխգործակցության հարցերը։

Նախարարի այցը կշարունակվի ապրիլի 8-9-ին։ Վերջին անգամ Լավրովը Պեկին այցելել էր 2023թ. հոկտեմբերին, երբ այնտեղ ընթանում էր «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովը։

  • Կիսվել: