կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Պեկինինը խախտում է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների վերաբերյալ համաձայնությունները. Թրամփ

Պեկինինը խախտում է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների վերաբերյալ համաձայնությունները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կոպտորեն խախտել է Միացյալ Նահանգների հետ առևտրային հարաբերությունների մասին  համաձայնությունների պայմանները, տեղեկացնում է RIAN-ը։

Նշվում է, որ, ըստ Թրամփի, Պեկինը չի կատարել փոխադարձ մաքսատուրքերը նվազեցնելու իր պարտավորությունները, ինչը վտանգի տակ է դնում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Սակայն ԱՄՆ նախագահը, որը ժամանակին Չինաստանի հետ «առևտրային պատերազմ» էր սկսել, չի մանրամասնել, թե համաձայնագրի որ կետերն են խախտվել։

Պեկինը դեռ չի մեկնաբանել Թրամփի խոսքը, բայց ավելի վաղ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են երկրի հավատարմությունը ստորագրված համաձայնագրերի ոգուն և տառին:

  • Կիսվել: