երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Պայթյուններ ռուսական ռազմավարական բազայում

Պայթյուններ ռուսական ռազմավարական բազայում

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով տեղի ալիքները, հայտնում են Էնգելս քաղաքի (Սարատովի մարզ) օդանավակայանի մոտ պայթյունների մասին, որտեղ տեղակայված է ռուսական հեռահար ռազմավարական ավիացիան:

Էնգելսի օդանավակայանը, որը գտնվում է Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից մոտ 700 կմ հեռավորության վրա, դեկտեմբերի 5-ին արդեն ենթարկվել է ուկրաինական հարձակման։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այն ժամանակ հայտարարեց, որ այս հարվածն իրականացվել է անօդաչու սարքերի օգնությամբ, թեև այս վարկածը կասկած էր հարուցում, գրում է BBC-ն։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը տելեգրամ ալիքում գրառում է կատարել, ըստ որի՝ «ուժայինները ստուգում են տեղեկությունները»: Նա հերքել է բնակչության էվակուացիայի մասին տեղեկությունները։

Դեկտեմբերի 5-ին Էնգելսի եւ Ռյազանի ռազմական բազաներին հարվածների արդյունքում զոհեր եւ վիրավորներ են եղել, վնասվել են ռազմավարական ռմբակոծիչներ։

  • Կիսվել: