ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պատերազմը լուծում չէ. Իրանի կառավարության խոսնակը՝ Ուկրաինայում զարգացումների մասին

Պատերազմը լուծում չէ. Իրանի կառավարության խոսնակը՝ Ուկրաինայում զարգացումների մասին

Իրանի կառավարության խոսնակն արձագանքել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին, գրում է parstoday.com-ը:

Ալի Բահադորի Ջահրոմին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Պատերազմը լուծում չէ, իսկ ԱՄՆ-ի վրա հույս դնելն անվտանգություն չի բերի»:

Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայում իր գործողությունը ոչ թե պատերազմի սկիզբ է, այլ համաշխարհային պատերազմ կանխելու փորձ։

Եվրոպան և ԱՄՆ-ն անմիջապես հայտարարեցին, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները պատերազմ են այդ երկրի դեմ և կրկնապատկեցին Մոսկվայի վրա գործադրվող դիվանագիտական ու տնտեսական ճնշումը:

 

  • Կիսվել: