Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Աբու Դաբի. կմասնակցեն «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը. ադրբեջանական ԶԼՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026թ․ մրցանակաբաշխությանը։ Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել են եղբայրության «Զայեդ» մրցանակին.
Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանացել է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։


